Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արաքս համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր

28.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։

Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 94.8 մլն. դրամ է՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրի արդյունքում սահմանամերձ Արաքս բնակավայրում կկառուցվի 1 պոմպակայան՝ 2 պոմպով, կոռոգվեն 60% անմշակ հողեր, շահառուների թիվ՝ 200 բնակիչ, 80 տնտեսություն։

Արաքս համայնքում կառուցվում է Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ, իրականացվում է Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազաֆիկացում:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 556.9 մլն. դրամ է՝ 65% Կառավարության, 35% համայնքի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրի արդյունքում կառուցվում է 17,753գծ.մ գազատար և 1 ԳԲԿ (գազաբաշխիչ կայան), այդ թվում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքում՝ 5211գծ.մ գազատար, 1 ԳԲԿ Արաքս համայնքի տարածքում՝ 12542գծ.մ գազատար։

Մեծամոր բնակավայրում բարեկարգվել է Աբովյան փողոցի 1/2 հասցեում գտնվող մանկապարտեզի բակը:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 33.5 մլն. դրամ արժեքով՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի արդյունքում բարեկարգվել է 2022 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Մեծամոր բնակավայրի մանկապարտեզի բակը՝ 250քմ մակերեսով։

Բարեկարգվել է նաև Առատաշեն գյուղի Ա.Այվազյան փող. թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի բակը:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 30.9 մլն. դրամ արժեքով՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի արդյունքում բարեկարգվել է 2020 և 2022 թվականների սուբվենցիայի ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Առատաշեն բնակավայրի մանկապարտեզի բակը՝ 200քմ մակերեսով։

Գայ գյուղում հիմնանորոգվել է համայնքապետարանի շենք:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 43.2 մլն. դրամ, որից 35%-ը Կառավարության, իսկ 65%-ը համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ավարտվել են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-03 17:06:35