Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Խոյ համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր

28.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Խոյ համայնքում իրականացվել և իրականացվում են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։

Ասֆալտապատվել են.
Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցները: 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 82.2 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցների 0.8 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում։

Դողս գյուղում Դողս-Աղավնատուն տանող ճանապարհը:

2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 97.6 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի 1.2կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում։

Լեռնամերձ գյուղի Բարեկամություն փողոցը (գերեզմաններ տանող ճանապարհ):
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 40.7 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է Լեռնամերձ գյուղի Բարեկամություն փողոցի (գերեզմաններ տանող ճանապարհ) 0.5կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում։

Գեղակերտ գյուղում Մ.Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցները և Մ.Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքը:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 95.1 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ծրագրի արդյունքում կիրականացվի Գեղակերտ գյուղում Մ.Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցների և Մ.Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքի ընդհանուր առմամբ 1.2կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում։

Խոյ համայնքի Մոնթեավան բնակավայրում կառուցվում է հուշարձան-պուրակ:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 72.5 մլն դրամ է, որից 30% Կառավարության, 70% համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել Մոնթեավան բնակավայրի Մոնթեի անվան պուրակի կառուցում՝ 2հա մակերեսով: Նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է կանաչապատ տարածքի ոռոգման ցանցի վերանորոգում կաթիլային համակարգով՝ 2500գծմ երկարությամբ, կանաչապատ տարածքի եզրաքարերի, նստարանների, արձան-կիսանդրիի և մարզասարքերի տեղադրում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-03 17:06:35