Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը

30.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, բարձրաստիճան այլ հյուրեր այսօր մասնակցեցին Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր Սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ Սմարթ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով ՔՈԱՖ հիմնադրամին և բարերար Յուրեջյան ընտանիքին այս նախաձեռնության համար: Վարչապետն իր խոսքում կարևորեց Սմարթ կենտրոնների գործունեությունը, որովհետև այդ նախաձեռնություններն օգնում են մարդկանց գիտելիքներ ձեռք բերել:

Կառավարության ղեկավարն անդրադարձ կատարեց նաև Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հարաբերություններում առկա որոշակի նրբություններին, որոնք պետք է փոփոխվեն, քանի որ այսօր ՀՀ-ի օրակարգն ու կարիքները փոխվել են, և այստեղ յուրաքանչյուրը կարող է իր աշխատանքով հաց վաստակել:

Վարչապետը նշեց, որ Սփյուռքը Կառավարության, այլ կազմակերպությունների հետ օգնում, հարթակ է ստեղծում, որ մարդիկ կարողանան հաց վաստակելու նոր հմտություններ ձեռք բերել:
«Եվ այս մոդելն արդեն իսկ իրեն արդարացրել է և ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար» - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառման երկրորդ հատվածում ՔՈԱՖ-ի հիմնադիր, բարերար Կարո Արմենը և մարզի ղեկավարն իրականացրեցին Արմավիրի Սմարթ կենտրոնի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Արմավիր Սմարթ կենտրոնը իր դռները կբացի ուսանողների առջև 2027 թվականի ընթացքում:

Միջոցառման ընթացքում ներկաները շրջեցին նորաբաց Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնում, ծանոթացանք առկա ռեսուրսներին, կենտրոնի հնարավորություններին, մատուցվող կրթական և սոցիալական ծառայություններին:

Նշենք, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: Արմավիրում Սմարթ կենտրոնի կառուցման, ինչպես նաև Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնի հիմնման նպատակներից է ստեղծել կրթական հավասար հնարավորություններ մարզի բնակիչների համար։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և դասավանդման նորարարական մեթոդաբանությունը՝ Սմարթ կենտրոնը երեխաներին և երիտասարդներին ոչ ֆորմալ անվճար կրթության հնարավորություններ կառաջարկի: Իսկ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը կմատուցի տարբեր տարիքային խմբերի երեխաների զարգացման, հոգեբանական, լոգոպեդական և սոցիալական աշխատանքի համապարփակ ծառայություններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42