Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ներկա է գտնվել եզդի ժողովրդի հերոս Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը
01.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 30-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ներկա է գտնվել եզդի ժողովրդի հերոս Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը և Սարդարապատի հուշահամալիրում Ջահանգիր աղայի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավորներ, մարզի համայնքների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։
Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց համերգային ծրագիրը, հանդես եկան հայ և եզդի երաժիշտները` ներկայացնելով երկու ժողովուրդների միասնականությունն ու բարեկամական կապը։
Նշեմ, որ եզդի զորահրամանատար Ջահանգիր աղան Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումն Արևելյան Հայաստան, իսկ 1918 թվականին իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին: