Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2024

Սիրելի ՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս օրն առիթ է հերթական անգամ արտահայտելու մեր անկեղծ գնահատանքն ու հիացմունքը ձեր անմնացորդ աշխատանքի և նվիրումի համար։

Ձեր ջանքերն ու նվիրվածությունը ոչ միայն ձևավորում են մեր քաղաքացիների գիտելիքներն ու զարգացնում կարողություններն, այլև կերտում են նրանց՝ որպես մտածող, ստեղծարար, խոհեմ, հայրենասեր անձնավորություններ:

Դուք ոչ միայն գիտելիքներ եք փոխանցում, այլև ձևավորում եք աշակերտների աշխարհայացքը, օգնում եք նրանց հավատալ իրենց ուժերին և գնալ երազանքների հետևից:

Դուք ոգեշնչում, առաջնորդում եք նրանց, ովքեր կերտելու են մեր վաղվա օրը` զարգացնելով և հզորացնելով Հայաստանի Հանրապետությունը:

Հարգելի՛ ուսուցիչներ, մշտապես ձգտե՛ք կատարելագործման, մասնագիտական որակների զարգացման. դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք:

Շնորհակալ եմ ձեզ այդ դժվար ու պատվավոր առաքելությունը կատարելու համար:

Մաղթում եմ ձեզ առողջություն, նորանոր հաջողություններ, անսպառ էներգիա և ուժ՝ շարունակելու ձեր կարևոր գործը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-01 18:06:24