Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով եղել է Արմավիր համայնքում

14.10.2024

Համայնքային հերթական այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելեց Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ, որտեղ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներ։

2022 թվականին հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 257 միլիոն ՀՀ դրամ է, որից 70% ֊ը ֆինանսավորելու է կառավարությունը, իսկ 30% -ը համայնքի մասնաբաժինն է:

 Մանկապարտեզը 4 խմբանի է՝ նախատեսված 110 երեխայի համար:

Իրականացվելու է մանկապարտեզի սեյսմակայունության բարձրացում, շենքի ամբողջական նորոգում, գազաֆիկացում, ջեռուցման համակարգի կառուցում, բակային հատվածների բարեկարգում, խաղահրապարակների կառուցում և նոր գույքով կահավորում։

Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-03 17:06:35