Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը մարզի բժշկական կենտրոնների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
15.10.2024
Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզի բժշկական կենտրոնների տնօրենների և մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։
Բժշկական կենտրոնների տնօրենները ներկայացրին մարզում առողջապահական իրավիճակը, սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքները, բժշկական կենտրոնների ֆինանսական ցուցանիշները, բժշկական ծառայություններից օգտվողների աճի դինամիկան, քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր ևս: