Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքում

15.10.2024

Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Մեծամոր քաղաք՝ հետևելու Մեծամոր քաղաքի մուտքից ՀԱԷԿ տանող 10.7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին:

Ճանապարհը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով։

Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 707 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իրականացվում են սառը մշակման և ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները։

Մեծամոր քաղաքում Դավիթ Խուդաթյանը հետևեց նաև թիվ 3 մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
2022 թվականին հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է, որի արժեքը կազմում է 459.7 միլիոն դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է մինչև 250 երեխայի համար։

Այժմ ընթանում են մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքները, առաջիկայում կմեկնարկի բակի բարեկարգումը։
Մանկապարտեզը նախատեսված է շահագործման հանձնել 2025 թվականի առաջին կեսին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-03 17:06:35