Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով եղել է Արաքս համայնքում
16.10.2024
Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Գայ և Գրիբայեդով բնակավայրեր՝ հետևելու պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքին:
Գայ բնակավայրում իրականացվում է փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ:
Ենթածրագրի արժեքը 38.5 միլիոն դրամ է, որից 45%-ը ՀՀ կառավարության մասնաբաժինն է, իսկ 55%-ի ֆինանսավորումն իրականացվելու է համայնքային բյուջեից։
Արդյունքում կանցկացվի 5.2 կմ երկարությամբ լուսավորության ցանց։ Ծրագրի շահառու է հանդիսանալու 2500 բնակիչ, 600 տնային տնտեսություն։
2024 թվականին հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրով Գրիբայեդով բնակավայրում հիմնանորոգվում է կենտրոնական փողոցի 960 մետր երկարությամբ ճանապարհահատվածը:
Ենթածրագրի արժեքը 77.7 միլիոն դրամ է, որը Ֆինանսավորվելու է կառավարության 55% և համայնքի 45% համաֆինանսավորմամբ:
Շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ շինարարության ընթացքին, կարևորեց աշխատանքների բարձր որակն ու ժամկետների պահպանումը։