Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը և պարգևատրման արարողությունը

19.10.2024

 

Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցել են 3 տարիքային և առանձին գործող աթլետ մարզիկների խմբեր: 1-ին տարիքային խումբը 2007-2011 թթ. ծնված դպրոցականներն են, 2-րդ տարիքային խումբը՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խումբը՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր): Գործող մարզիկների խումբն առանց տարիքային սահմանափակման է։

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է ներկաներին օրվա իրադարձության առիթով, ինչպես նաև մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակն է նպաստել հանրապետությունում առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովմանը: Կառավարության ղեկավարը նշել է՝ մրցաշարերի նպատակն է նաև փոխել քաղաքացիների շրջանում վերաբերմունքը սպորտի նկատմամբ, որովհետև սովորաբար Հայաստանում քաղաքացիների մեծ մասը սպորտն ընկալում է որպես իրենից հեռու ինչ-որ մի բան՝ որպես հեռուստացույցի էկրաններից այն կողմ գտնվող իրադարձություն. «Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս»:

Վարչապետն ընդգծել է խճուղավազքին հատկապես դպրոցականների մասնակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար. «Սա մի յուրատեսակ ստուգատես է նաև մեր դպրոցների և ուսուցիչների համար: Մենք տեսնում ենք, որ կան ուսուցիչներ, ովքեր հաջողություններ են գրանցում, և մենք ուզում ենք նաև գնահատանքի խոսքեր ասել մեր ուսուցիչներին, դպրոցներին»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28