Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 5 շենք, որտեղ այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ

21.10.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, ոլորտային մասնագետների հետ այցելեց Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 5 շենք, որտեղ այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ։
Կառավարություն - համայնք - մասնավոր համագործակցությամբ Հերացի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքը ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսից տրվել է համայնքին, որտեղ Ամրակ ԲԲԸ-ն վերակառուցում է բնակարաններ՝ Սիլիկյան թաղամասի այրված և վթարային դարձած շենքերի բնակիչների համար։
Երկար դադարից հետո շինարարական աշխատանքներն ընթանում են մեծ թափով, զուգահեռաբար մեկ հարկանի մասնաշենքում իրանացվում են ներքին հարդարման աշխատանքներ, իսկ բազմահարկ մասնաշենքում՝ հիմնանորոգման աշխատանքներ։
Այնուհետև մարզի ղեկավարը այցելեց Արմավիր համայնքի Լենուղի բնակավայր՝ հանդիպելու գյուղի վթարային շենքերի բնակիչներին։
Բնակիչների հետ քննարկվեց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, պայմանավորվեցին առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կրկին հանդիպել։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28