Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Արտիմետի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման հանդիսավոր արարողությանը։

21.10.2024

Այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Արտիմետի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման հանդիսավոր արարողությանը։
Աշխատանոցի հանդիսավոր բացումից հետո համառոտ ակնարկով ներկայացվեց այն ուղին, որով միասնական ուժերով անցել են դպրոցի սաներն ու տնօրենությունը՝ իրենց համառությամբ, զանազան գաղափարներով և մշակված ծրագրերով՝ համայնքի, անհատ բարերարների ուշադրությունը սևեռելով իրենց նպատակի վրա: Արդյունքում համայնքի և մասնավորի հետ համագործակցությամբ ծրագիրը իրականություն դարձավ։
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով «Արմաթ»-ի բացման աջակիցներին` Դավիթ Խուդաթյանն իր խոսքում կարևորեց ծրագրի նշանակությունը հատկապես գյուղական բնակավայրերի դպրոցականների շրջանում՝ նշելով, որ սա ևս մեկ կարևոր քայլ է կրթված քաղաքացի և հզոր պետություն ունենալու ճանապարհին:
Ծրագրի շնորհիվ դպրոցականները ոչ միայն մասնագիտական կողմնորոշում կունենան, այլև կստանան անվճար տեխնոլոգիական կրթություն, կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և այլն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28