Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքային հերթական այցի շրջանակներում Դավիթ Խուդաթյանն այցելել է Փարաքար համայնք
22.10.2024
Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Փարաքար բնակավայր՝ հետևելու պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքներին:
Փարաքար բնակավայրի Սևանի փողոցի տուֆով սալարկման շինարարական աշխատանքներն ավարտվել են. փողոցը հանձնվել է շահագործման:
Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 23.2 միլիոն դրամ է, որից 45%-ը կառավարության մասնաբաժինն էր, իսկ 55%-ի ֆինանսավորումն իրականացվել է համայնքային բյուջեից։
2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացվել էր նաև Փարաքար բնակավայրի Մհեր Մկրտչյան փողոցը:
Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 16.6 միլիոն դրամ է, որը ֆինանսավորվել է 45% կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
Այցի շրջանակներում Դավիթ Խուդաթյանը եղավ նաև Փարաքար բնակավայրի նորակառույց մարզադպրոցի շինհրապարակում:
Մարզադպրոցը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Ծրագրի արժեքը շուրջ 165.4 միլիոն դրամ է:
Մարզադպրոցը նախատեսված է բռնցքամարտ, ծանրամարտ և ըմբշամարտ սպորտաձևերի համար:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտը նախատեսված է 2025 թվականի տարեվերջին։