Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքային հերթական այցի շրջանակներում Դավիթ Խուդաթյանն այցելել է Մեծամոր համայնքի Արևիկ և Նոր Արմավիր բնակավայրեր
25.10.2024
Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել եմ Արևիկ և Նոր Արմավիր բնակավայրեր՝ հետևելու պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրերով կառուցվող խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների ընթացքին:
«Արևիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կառուցում» ենթածրագրի արժեքը կազմում է 142.8 միլիոն դրամ:
Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 18 կմ ջրագիծ, շահառու կհանդիսանա 2200 բնակիչ, 400 տնային տնտեսություն։
«Նոր Արմավիր բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կառուցում» ենթածրագրի արժեքը կազմում է շուրջ 100.3 միլիոն դրամ:
Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրը կունենա 16 կմ երկարությամբ նոր ջրագիծ, որը կսպասարկի 1250 բնակչի՝ 260 տնային տնտեսության։
Երկու ենթածրագրերն էլ ընթացքի մեջ են, ֆինանսավորվելու են ՀՀ կառավարության 60% և համայնքի 40% համաֆինանսավորմամբ:
Աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թվականի տարեվերջին։