Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Մայիսյան և Սարդարապատ բնակավայրեր՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին

28.10.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային մասնագետների հետ այսօր այցելեց Արմավիր համայնքի Մայիսյան և Սարդարապատ բնակավայրեր:

Բնակավայրերում պետություն֊համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներ:
2024 թվականին հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Սարդարապատ գյուղի թիվ 16 փողոցի և Աբովյան թիվ 11 փողոցների միջև ընկած ավելի քան 520 մետր երկարությամբ ճանապարհահատվածը:

Ենթածրագրի արժեքը կազմում է շուրջ 115 միլիոն դրամ:
Իրականացվել է ճանապարհի երթևեկելի մասի հողային քանդման և ջրատար առուներում խողովակների տեղադրման աշխատանքները։
Հիմնանորոգվում է նաև Մայիսյան գյուղի 1-ին փողոցը, որի երկարությունը շուրջ 600 մետր է։

Այժմ իրականացվում են ճանապարհի երթևեկելի մասի հողային քանդման և եզրաքարերի տեղադրման աշխատանքները:
Ենթածարգրի արժեքը 84.9 միլիոն դրամ է:

Երկու բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորվելու են ՀՀ կառավարության 35% և համայնքի 65% համաֆինանսավորմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21