Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրում ներկա է գտնվել «Բանակում» ռազմահայրենասիրական ճամբարի հանդիսավոր փակման միջոցառմանը

29.10.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների հետ Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մշակույթի տան դահլիճում ներկա է գտնվել «Բանակում» ռազմահայրենասիրական ճամբարի հանդիսավոր փակման միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա էին նաև Խոյ համայնքի դպրոցների տնօրենները, աշակերտները, զինվորականներ և այլ հյուրեր:

«Բանակում» ռազմահայրենասիրական ճամբար ծրագրին մասնակցել են Խոյ համայնքում գործող թվով 15 դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտները, որոնց այսօր հանդիսավորությամբ հանձնեցին հավաստագրեր:

Ծրագրի նպատակն էր բարձրացնել ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, միմյանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունք դրսևորելու, առողջ մրցակցային մթնոլորտ ձևավորելու և մասնակից աշակերտների միջև ընկերական հարաբերություններն ամրապնդելու կարողությունների և հմտությունների զարգացումը։

Մարզպետն իր խոսքում ողջունեց մասնակիցներին՝ կարևելով աշակերտների շրջանում զինվորական մասնագիտության ընտրությունը և զինվորական գործի ուսումնասիրումը։ Ընդգծեց, որ կարևոր է ծրագիրը լինի շարունակական և ընդգրկի մարզի ավելի մեծ թվով դպրոցներ, ինչը կնպաստի ռազմական ուսումնական հաստատություններ դիմողների թվի աճին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21