Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Խոյ համայնքի Աղավնատուն և Գեղակերտ բնակավայրեր

29.10.2024

Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Խոյ համայնքի Աղավնատուն և Գեղակերտ բնակավայրեր։

Նախ այցելեց Աղավնատուն բնակավայր, որտեղ պետություն֊համայնք համաֆինանսավորմամբ կառուցվում է մանկապարտեզ։
Ծրագրի արժեքը կազմում է 346.8 միլիոն դրամ՝ համայնքի 30% և կառավարության 70% համաֆինանսավորմամբ։

Մանկապարտեզը կունենա 6 խումբ՝ նախատեսված 180 երեխայի համար։

Ծրագրի շրջանակներում բարեկարգվելու է նաև բակային հատվածը` հագեցած խաղահրապարակով և զրուցարաններով, մանկապարտեզը կունենա ժամանակակից արևային ֆոտովոլտային կայան և ջրատաքացուցիչներ։

Մանկապարտեզը նախատեսված է ոչ միայն Աղավնատան, այլև Դողս, Ամբերդ և Լեռնամերձ բնակավայրերի երեխաների համար։

Այնուհետև եղավ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի նորաբաց «Զատիկ պարկ» հյուրանոց, որն ունի 19 հյուրանոցային սենյակ՝ նախատեսված ավելի քան 100 մարդու կացության համար։

Մարզի ղեկավարը սեփանատերերի հետ շրջեց նորակառույց հյուրանոցում, ծանոթացավ կառույցի հնարավորություններին` կարևորելով գյուղական միջավայրում նման ենթակառուցվածք ունենալու համար ներդրումներ անելու իրենց պատրաստակամությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21