Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բաղրամյան համայնք

30.10.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Բաղրամյան համայնք:
Նախ մարզպետը այցելել է Դալարիկ գյուղում, որտեղ 2021 թվականին հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում է Դալարիկ համայնքի հանդիսությունների սրահի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը 14.2 միլիոն դրամ է, որից 35%-ը ՀՀ կառավարության, իսկ 65%-ը համայնքի մասնաբաժինն է:
Շինարարական աշխատանքներն ավարտված են, առկա թերությունները առաջիկա ամսվա ընթացքում կշտկվեն, օբյեկտը շահագործման կհանձնվի տարեվերջին։
Այնուհետև Դավիթ Խուդաթյանը եղել է Բաղրամյան համայնքում գործող «Անուշ» ընկերության պիստակի ինտենսիվ այգիներ, շրջեել այգիներում, ծանոթացել է բերքահավաքի ընթացքին, քննարկել են այգիների ընդարձակման հնարավորությունները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28