Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանըաշխատանքային այցով կրկին Արմավիրի մարզում էր

01.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործող «Բաղեշյան» ոսկու գործարան և ցուցասրահ։

«Բաղեշյան» ոսկու գործարանի սեփականատեր, սփյուռքահայ գործարար Էփրեմ Բաղի ուղեկցությամբ շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել ոսկերչական իրերի պատրաստման գործընթացին՝ արտադրական փուլից մինչև պատրաստի արտադրանքի ստացում։

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել դրանց լուծման ուղղությամբ:
Գործարարը Մուսալեռ գյուղում իրականացրել է 15 մլն դոլարի ներդրում և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ:
Հաջորդիվ այցելել են Բամբակաշատ գյուղում գործող Ջրաղացպանյանների գինեգործարան, շրջել ընկերությունում, ծանոթացել արտադրական հնարավորություններին։

Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է՝ հիմնադրված 2019 թվականին: Գործարանը խաղողը մթերում է Բամբակաշատ գյուղի խաղողագործներից, իսկ տարեկան արտադրանքն այս տարի եղել է շուրջ 100.000 շիշ։ Գինին արտահանում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, այլ երկրներ։

Եղել են նաև Արաքս բնակավայրում գործող «Ոսկենի» գինեգործարանում։ Գործարանի տնօրենի ուղեկցությամբ շրջել են տարածքում, այցելել գործարանի մառան՝ որտեղ կաղնե տակառներում հնեցվում է գինին։

Նախարար Գևորգ Պապոյանը տնտեսվարողների հետ քննարկել է ոլորտում առկա իրավիճակը, գինեգործության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28