Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ
04.11.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, հստակեցվեց աշխատանքային հերթական այցերի գրաֆիկը:
Աշխատանքային քննարկմանը ներկայացվեցին համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարողականների ճշգրտումները, քննարկվեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս։