Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը Մյասնիկյան և Խանջյան բնակավայրերում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին
07.11.2024
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիր համանքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և համայնքապետարանի աշխատակիցների հետ այցելել է Մյասնիկյան և Խանջյան բնակավայրեր՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։
Մարզպետը նախ այցելել է Մյասնիկյան բնակավայր, որտեղ գյուղի Բաղրամյան փողոցի շուրջ 750 մետր հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Շինարարական աշխատանքների արժեքը 67.4 միլիոն դրամ է, որը ֆինանսավորվելու է 65% համայնքային և 35% պետական բյուջեներից։
Նախատեսված է իրականացնել ճանապարհի հողային շերտի քանդում, երթևեկելի մասի ասֆալտաբետոնի ծածկի կառուցում, կողնակների, ջրատար խողովակների տեղադրում, ինչպես նաև փողոցի գծանշում և ճանապարհային նշաններով կահավորում։
Մյասնիկյան բնակավայրում մասնակցային բյուջետավորման ծրագրով բարեկարգվում է մշակույթի տան հարակից զբոսայգին։ Սալիկապատման և ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են, արդիականացվել է լուսավորության համակարգը, տեղադրվել են նստարաններ, մանկական խաղեր։
Հաջորդիվ Դավիթ Խուդաթյանն այցելել է Խանջյան բնակավայր, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում է գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում։
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 387․8 միլիոն դրամ, որը ֆինանսավորվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Հիմնանորոգման արդյունքում մանկապատեզն ունենալու է 3 խումբ՝ նախատեսված մինչև 90 երեխայի համար:
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում իրականացվելու է նաև Խանջյան գյուղի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում։
Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, մանկապարտեզը նախատեսված է շահագործման հանձնել 2025 թվականի առաջին կիսամյակում։