Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

08.11.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզի համայքների ղեկավարների հետ հետևել է պետական բյուջեի միջոցներով և համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նրանք այցելել են Էջմիածին, Արմավիր, Մեծամոր քաղաքներ, Մրգաշատ, Հայկավան, Արևիկ, Բաղրամյան, Գրիբոյեդով բնակավայրեր, շրջայց կատարել շինարարական օբյեկտներում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին։

Նախարարը շինարարներին հորդորել է աշխատանքներն իրականացնել որակով և օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետում հանձնել շահագործման։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:41:59