Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դավիթ Խուդաթյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
12.11.2024
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարողականների ճշգրտումները, քննարկվել են մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, անդրադարձ է կատարվել մարզպետի աշխատակազմի կատարողականին, քննարկվել աշխատանքային այլ հարցեր ևս։
Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, հստակեցվել է աշխատանքային հերթական այցերի գրաֆիկը: