Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երևան–֊ Արմավիր միջպետական ճանապարհի Էջմիածին քաղաքի տարածքում ընթանում են երկկողմանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ

13.11.2024

Երևան ֊ Արմավիր միջպետական ճանապարհի Էջմիածին քաղաքի տարածքում՝ թունելի հատվածում ընթանում են երկկողմանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով։

Ճանապարհի կառուցման հողային աշխատանքներն ավարտվել են, ընթանում է ասֆալտի ներքին շերտի տեղադրումը։ Վերին շերտի ասֆալտապատումը և ճանապարհի շահագործման հանձնելը նախատեսված է նոյեմբեր ամսվա ընթացքում։

Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանը տեղում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին, քննարկել նախագծային լուծումները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:41:59