Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր ՀՀ Արմավիրի մարզում անցկացվեց «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն
22.11.2024
Այսօր ՀՀ Արմավիրի մարզում անցկացվեց «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն (ՇՈՒ)՝ հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի NՄՈ/794-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 5.1.1-ին կետի պահանջները:
ՇՈՒ-ի ուսումնական նպատակներն էին՝
1. Ստուգել ՇՈԻ-ին ընդգրկված մասնակիցների պատրաստությունը՝ ԱԻ առաջացման դեպքում բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ։
2. Կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները՝ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ:
3. Ստուգել «ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանի «Գարնանային վարարումների, ջրհեղեղների և սելավների դեպքում գործելու պլան» հավելվածի իրատեսությունը։
4. Կատարելագործել արձագանքման ուժերի գործնական հմտությունները` ջրածածկման գոտում որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու դեպքում։
ՈՒսումնավարժությանն ընդգրկված էին՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը, մարզի տարահանման և արտակարգ իրավիճակներ մշտական գործող հանձնաժողովները, Արմավիրի մարզպետի աշխատակազմը, մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ, Ջրառատ և Խոյ համայնքի Ծաղկունք, Ծաղկալանջ, Դողս բնակավայրերը։
Միջոցառման 1-ին փուլը ներառում էր մարզի ղեկավար կազմի ազդարարում, հավաք և խնդրադրում: Ջրածածկման գոտու բնակչության տարհանման կազմակերպում։
ՆԳՆ փրկարար ծառայության և մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնների կողմից իրականացվեց ստեղծված իրավիճակի մասին ՇՈՒ-ի ղեկավար և մասնակից կազմերի ազդարարում։ Այնուհետև մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ մարզի արտակարգ իրավիճակների և տարահանման հանձնաժողովների անձնակազմի հավաք և խնդրադրում։
ՇՈՒ-ի շտաբի պետը ներկայացրեց պայմանականորեն ստեղծված ընդհանուր և մասնակի իրավիճակները։ Մարզային տարահանման հանձնաժողովի պաշտոնատար անձինք պայամանականորեն ստեղծված մասնակի իրավիճակներում և առաջադրված ներմուծականներով ՇՈՒ-ի ղեկավարի որոշման ընդունման համար ներկայացրեցին համապատասխան առաջարկություններ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի պատասխանատվության շրջանակներում։
Գործի դրվեցին մարզի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» պլանները՝ գարնանային վարարումների և հեղեղումների մասով։
Միջոցառման 2-րդ փուլը ներառում էր որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացում, բնակչության կենսագործունեության կազմակերպում: Պայմանական իրավիճակի զարգացմանը զուգընթաց ունկնդրվեցին հանձնաժողովների պաշտոնատար անձանց կողմից տրվող զեկույցները։
Միջոցառման եզրափակիչ փուլում ՇՈՒ-ի ղեկավարի տեղակալն ամփոփեց անցկացված ուսումնավարժության արդյունքները։ Վեր հանվեցին ի հայտ եկած խնդրահարույց հարցերը, նշվեցին միջոցառման անցկացման դրական և բացասական կողմերը։ ՇՈՒ-ի մասնակից կազմին տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։