Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բացվել է Արցախյան առաջին պատերազմում անմահացած Գառնիկ Գառնիկյանի կիսանդրին
22.11.2024
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ գյուղի միջնակարգ դպրոցում այսօր տեղի ունեցավ Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիության մեդալով» պարգևատրված Գառնիկ Գառնիկյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Հուշ-ցերեկույթին ներկա էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, մարզային և համայնքային ներկայացուցիչները, Գառնիկ Գառնիկյանի հարազատներն ու զինակից ընկերները, բնակիչներ և այլոք:
Կիսանդրու բացման պատիվը վստահված էր հերոսի տիկնոջն ու թոռնիկներին: