Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց

22.11.2024

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը մասնակցեց Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, ուսուցիչները, աշակերտներ, հյուրեր և այլոք:

Աշխատանոցը բացվել է Բաղրամյան համայնքի և մասնավորի հետ համագործակցության արդյունքում:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով «Արմաթ»-ի բացման աջակիցներին` Սոնյա Բուդաղյանն իր խոսքում կարևորեց ծրագրի նշանակությունը:

Ծրագրի շնորհիվ դպրոցականները ոչ միայն մասնագիտական կողմնորոշում կունենան, այլև կստանան անվճար տեխնոլոգիական կրթություն, կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և այլն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21