Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարությունը 395 մլն 676.1 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման նպատակով

05.12.2024

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարությունը հատկացրել է 395 մլն 676.1 հազար ՀՀ դրամ, այդ թվում` ըստ ուղղությունների.

  • Արաքս համայնքի Գայ գյուղի համայնքապետարանի շենքի հիմնանորոգում- 15.121,1 հազար ՀՀ դրամ, 
  • Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի մշակույթի տան հարակից պուրակի բարեկարգում- 14.382,7 հազար ՀՀ դրամ,
  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների հիմնանորոգում-202.964,7 հազար ՀՀ դրամ,
  • Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում -26.117,4 հազար ՀՀ դրամ,
  • Խոյ համայնքի Դողս բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծի վերակառուցում-11.274,2 հազար ՀՀ դրամ,
  • Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրի փողոցների գազաֆիկացում - 22.517,1 հազար ՀՀ դրամ,
  • Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազաֆիկացում- 73.833,2 հազար ՀՀ դրամ,
  • Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի 2-րդ փողոցի և 5-րդ փողոցի ասֆալտապատում- 22.705,4 հազար ՀՀ դրամ,
  • Բաղրամյան համայնքի Տալվորիկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ -6 760,3 հազար ՀՀ դրամ:
     

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42