Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆերիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ազգային մշակույթի գունապնակ» խորագիրը կրող ցերեկույթը
05.12.2024
Այսօր Արմավիրի մարզի Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ազգային մշակույթի գունապնակ» խորագրով միջոցառում, որն իրականացվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակված «Մշակութային բազմազանություն» ծրագրի շրջանակներում։
Միջոցառումը կյանքի էր կոչվել Ֆերիկի միջնակարգ և Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազի միջնակարգ դպրոցների սաների և մանկավարժների համատեղ աշխատանքի արդյունքում, նվիրված էր հայ, եզդի և ռուս ժողովուրդների մշակութային արժեքներին։
Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, Ֆերիկ համայնքի ղեկար Ռուստամ Հասանյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչներ և այլք։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց երեք ազգերի մշակութային առանձնահատկությունները, խոհանոցը, ազգային հագուստն ու զարդերը, երգն ու պարը։ Աշակերտներն իրականացրեցին նաև վարպետաց դասեր։