Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին
05.12.2024
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։
Հանդիպմանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժշկական կենտրոնների տնօրենները։
Նախարարն իր խոսքում շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ ընդգծելով, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները, լուծել իր առջև դրված խնդիրները։
Դավիթ Խուդաթյանը նաև շնորհակալություն է հայտնել մարզի գործընկերներին, Արմավիրի մարզի բնակիչներին՝ համատեղ աշխատանքի համար։
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար և նշեց, որ, ստանձնելով Արմավիրի մարզպետի պաշտոնը, ամեն ինչ անելու է, որպեսզի արդարացնի Արմավիրի մարզի բնակիչների ակնկալիքները: