Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հարգանքի տուրք մատուցեց 1988 թվականի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

07.12.2024

1988 թվականի աղետալի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքային աշխատակիցների հետ այսօր ծաղիկներ է խոնարհել երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին դեղորայքային օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը վայրէջքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի է ենթարկվել, որի հետևանքով 7 սերբ օդաչուները զոհվել են: Երախտապարտ հայ ժողովուրդը, ի հիշատակ զոհված անձնակազմի, ավիավթարի վայրում վթարված ինքնաթիռի կմախքից հուշակոթող է կանգնեցրել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42