Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արգիշտի Մեխակլյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
23.12.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանը ոլորտային պատասխանատուների հետ ընդունեց մարզի տարբեր համայնքներում բնակվող, ընդունելության համար նախապես գրանցված քաղաքացիներին։
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվում էին հողային հարաբերությունների կարգավորմանը, քաղաքաշինության և առողջապահության բնագավառներին, քաղաքացիներին աշխատանքով ապահովման,
դրամական աջակցության տրամադրման և այլ հարցերի։
Քաղաքացիների բարձրացված որոշ հարցերի համակողմանի ուսումնասիրման և պահանջների բավարարման նպատակով մարզի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց քաղաքացիների դիմումները մանրամասն ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պատասխանել քաղաքացիներին։