Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2024

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Յուրաքանչյուր անցնող տարի մեզ հնարավորություն է տալիս մի պահ կանգ առնելու, նայելու անցած տարուն, նորից վերաիմաստավորելու մեր անցած ուղին և ավելի պարտավորված պլանավորելու նոր տարին՝ լի անսահման հույսով, սիրով և ապագայի հանդեպ մեծ հավատով:

Ուստի նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով, աշխատանքով, անկոտրում կամքով նպաստել են մեր համայնքների, մարզի և երկրի առաջընթացին:

Թող 2025 թվականը նոր հնարավորությունների տարի լինի: Թող այն դառնա խաղաղության, հզորացման, վերածննդի և միասնականության տարի:

Ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում տիրի երջանկություն, սեր և համերաշխություն: Նպատակների և երազանքների իրականացման ճանապարհին թող Նոր տարին լցվի բարությամբ, վստահությամբ և նորանոր հնարավորություններով:

Թող 2025 թվականը մեր մարզի համար դառնա բարօրության և նոր նվաճումների տարի:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-03 16:58:44