Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արգիշտի մեխակյանն այցելեց Վաղարշապատ համայնքում գործող «Երջանկության ճանապարհ» մտավոր զարգացման խնդիր ունեցող 18-65 տարեկան անձանց ցերեկային զբաղվածության կենտրոն
20.01.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հունվարի 20-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Վաղարշապատում գործող «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարարական կազմակերպություն՝ ծանոթանալու ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին, առկա հնարավորություններին և ռեսուրսներին:
Շրջայցի ընթացքում ՀԿ-ի ղեկավար Գուրգեն Զուրնաչյանը մարզի ղեկավարին ներկայացրեց կազմակերպության շենքային պայմանները, խմբակներում իրականացվող ծրագրերը, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:
Նշենք, որ «Երջանկության ճանապարh» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականին՝ ամերիկահայ բարերար Արևիկ Մաթևոսյանի և Գուրգեն Զուրնաչյանի կողմից:
2020թ-ի մայիսին, ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանն է փոխանցվել Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում գտնվող շուրջ 400 մ/ք մակերեսով անշարժ գույքը՝ ցերեկային խնամքի կենտրոն հիմնելու նպատակով:
Ներկա պահին կենտրոնի շահառու է հանդիսանում 22 անձ, որոնց կենտրոնում տրամադրվում է եռանգամյա սնունդ, ապահովում է շահառուների ֆիզիկական, ստեղծագործական, ճանաչողական զարգացումը և սոցիալական ինտեգրումը, ինչպես նաև երկկողմանի փոխադրումը հատուկ հարմարեցված մեքենաներով։