Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Վաղարշապատ համայնքում, այցելել թիվ 4 «Ձնծաղիկ» և թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզներ

20.01.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Վաղարշապատ համայնքում, այցելել թիվ 4 «Ձնծաղիկ» և թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզներ՝ ծանոթանալու պետական համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շինարարական ընթացքին:

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը նախ այցելեց Էջմիածին քաղաքի թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարտեզ:

2022թ. սուբվենցիոն ծրագիր է՝ 270.5 մլն ՀՀ դրամ արժեքով: Ֆինանսավորվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Հիմնանորոգվող մանկապարտեզն ունի 2427.6քմ մակերես, սաների թիվը՝ 280:
Ներկա պահին իրականացվում է ներքին հարդարման աշխատանքներ, մանկապարտեզի բացումը նախատեսվում է 2025 թվականի փետրվարին:

Հաջորդիվ մարզպետն այցելեց Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզ, որտեղ իրականացվում է հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներ:

2023թ. սուբվենցիոն ծրագիր է՝ 734,մլն ՀՀ դրամ արժեքով, որից 70% կառավարության, իսկ 30%-ը համայնքի մասնաբաժինն է:

Հիմնանորոգվում է շուրջ 1800քմ մակերես, կառուցվել է 1800քմ մակերեսով նոր մասնաշենք։ Ծրագրի շահառու են հանդիսանալու շուրջ 300 սան։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ավատրը նախատեսվում է մինչև տարեվերջ:

Շինարարական բոլոր օբյեկտներում մարզպետ Արգիշտի Մեխակյանը զրուցեց շինարարական աշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին՝ կարևորելով աշխատանքների իրականացման բարձր որակը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 15:24:40