Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հերթական այցով մարզպետ Արգիշտի Մեխակյանը եղել է Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրում
21.01.2025
Այսօր աշխատանքային հերթական այցով մարզպետ Արգիշտի Մեխակյանը եղել է Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրում՝ հետևելու մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ մարզպետը շրջեց շինարարական օբյեկտում, ծանոթացավ իրականացված և իրականացվող աշխատանքներին, նախագծային լուծումներին, ժամկետներին՝ կարևորելով աշխատանքների իրականացման բարձր որակը, ինչպես նաև նախանշված ժամկետներում ավարտելու կարևորությունը:
Մանկապարտեզը հիմնանորոգվում է 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, կառուցել գազամատակարարման ցանց, ջեռուցման համակարգ, ջրամատակարարման, ջրահեռացման և էլեկտրամատակարարման ցանցեր։
Ընդհանուր արժեքը 387.8 մլն ՀՀ դրամ է:
Ֆինանսավորումն իրականացվելու է 70% պետական բյուջեի և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Հիմնանորոգվող մանկապարտեզն ունի 2 794 քմ մակերես, նախատեսված է մինչև 90 երեխայի համար:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: