Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը համայնքային այցերի շրջանակում եղել է Մեծամոր համայնքում
22.01.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային օրվա ընթացքում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Մեծամոր քաղաք և Տարոնիկ բնակավայրեր:
Մարզի ղեկավարը նախ հետևեց Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 3բ և 4բ2 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներին:
2024թ․ սուբվենցիոն ենթածրագիր է՝ 10.5 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Ֆինանսավորվելու է 35% պետական բյուջեի, 55% համայնքի և մասնավորի 10% համաֆինանսավորմամբ:
Իրականացվող աշխատանքների արդյունքում կկառուցվեն նոր տանիքներ՝ 640քմ ընդհանուր մակերեսով:
Ծրագրի շահառու է հանդիսանալու 219 բնակիչ:
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը հաջորդիվ այցելեց Տարոնիկ բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզ:
Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:
Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է 1017 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը՝ նախատեսված 70 երեխայի համար:
Սուբվենցիոն ծրագիրը ֆինանսավորվում է 70% պետական բյուջեի և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շրջայցի ընթացքում մարզպետը զրուցեց շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, կատարված աշխատանքների որակին, նախագծային լուծումներին, ժամկետներին: