Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստին

23.01.2025

Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նիստի մասնակցել է մարզպետ Արգիշտի Մեխակյանը։

Նիստի սկզբում նախարարը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել համագործակցված աշխատանքի համար։

Նիստի ընթացքում զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նախ ներկայացրել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի, արդյունքների մասին, ըստ որի արդեն իսկ տրամադրվել է 502 հավաստագիր, որից 434 առաջին բաղադրիչով, 24-ը` երկրորդ, 44-ը` երրորդ։ Շուրջ 20 հավաստագիր հիփոթեքային վարկավորման գործընթացում է, որից 5 ավարտվել է։

Ապա Ղարագյոզյանը ներկայացրել է կատարված լրացում փոփոխությունները։
Փոփոխություն է նախատեսվում նաև 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկում` ներառելով 39 համայնքի 443 բնակավայր` նախկին 148 փոխարեն։

Խորհրդի նիստին հրավիրված էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, փփփթԴավիթ Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը։

Խորհրդի անդամները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել ներկա ոլորտային պատասխանատուներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-24 17:48:31