Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ
24.01.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ 2025 թվականի հունվարի 24-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ:
Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Միսակ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ՀԶԿ Արմավիրի զինվորական կոմիսարի ՊՊԺԿ Վարդան Ղազարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Լալայանը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2024 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող և 2024 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:
ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի զինվորական կոմիսարի ՊՊԺԿ Վարդան Ղազարյանը մարզպետին զեկուցեց զորակոչային միջոցառումների ընթացքի և վարժական հավաքների վերաբերյալ պահեստազորայինների ծանուցման աշխատանքների մասին, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս: