Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն պարգևատրել է Արմավիրի մարզից 2024 թվականին Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների և նրանց մարզիչներին:

27.01.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզից 2024 թվականին Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների և նրանց մարզիչներին:

Շնորհավորելով մարզիկներին և մարզիչներին՝ մարզպետը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքն ու գրանցած հաղթանակները, որոնք մեծ պատիվ են բերել ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև Արմավիրի մարզին:

Կարևորելով նրանց նպատակային և արդյունավետ աշխատանքը՝ մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցել մարզիկներին հետագա գործընթացներում:

Մարզիկներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետ Արգիշտի Մեխակյանին ընդունելության և մշտապես նրանց կողքին լինելու և աջակցելու համար:

Հանդիպման ավարտին մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզիկներին և մարզիչներին պարգևատրեց պատվոգրերով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-24 17:13:44