Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ
28.01.2025

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեծ հպարտությամբ բոլորիս շնորհավորում եմ հայ ժողովրդի պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։
Մեր պատմության փառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որը Հայաստանի Հանրապետության պետականության ամրության և հայ ժողովրդի անվտանգության հենասյունն է: Այն ձևավորվելով ազատության և անկախության համար մղված պայքարի տարիներին՝ դարձել է մեր ինքնության, տոկունության և միասնականության խորհրդանիշը:
Ուստի սիրով շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ մաղթելով համազգային միասնություն, ուժ և իմաստնություն, մեր բանակին՝ էլ ավելի հզորացում, բարձր մարտունակություն։
Սիրելի՛ զինվորականներ, ձեզ մաղթում եմ անսասան կամք, անփորձանք և խաղաղ ծառայություն։
Խորին խոնարհում բոլոր այն հերոս նահատակների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, հանուն մեր այսօրվա խաղաղ լուսաբացի, հայրենիքում ազատ ապրելու և արարելու մեր իրավունքի։ Նրանց սխրանքները մեր նոր սերունդների համար կլինեն ուժի և հայրենասիրության օրինակ:
Հայոց բանակի օրը թող դառնա միասնականության, շնորհակալության և մեր ուժերի մեկտեղման նոր առիթ: Մաղթում եմ խաղաղություն, տոկունություն և հաղթանակներ մեր հայրենիքին և մեր հզոր բանակին:
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց 33-ամյա բանակ։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Հայոց բանակը: