Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է ՊՆ ուսումնական զորամաս

28.01.2025

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Արմավիր համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց ՊՆ ուսումնական զորամաս` ծանոթանալու զինծառայողների ծառայության պայմաններին և շնորհավորելու վերջիններիս` տոնական օրվա առիթով:

Մարզի ղեկավարը զորամասի հրամանատարի հետ շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ զորանոցների վիճակին, մարտավարական և մարզումային պայմաններին, այցելեցին զորամասի մշակույթի տուն և գրադարան:

Հանդիսավոր միջոցառման ժամանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը շնորհավորեց զինծառայողներին և սպայական կազմին ՀՀ տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնեց իրենց անձնվեր աշխատանքի համար՝ մաղթելով, որ խաղաղության պայմաններում պատվով և անփորձանք շարունակեն կատարել հայրենիքի պաշտպանի իրենց պարտականությունները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 16:15:13