Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արմավիր համայնքում բանակվող բնակչության հետ
29.01.2025
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ Սարդարապատ բնակավայրում հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արմավիր, Լուկաշին, Խանջյան, Լենուղի, Այգեվան, Սարդարապատ բնակավայրերում բնակվող ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին բնակավայրերի վարչական ղեկավարները, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։
Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունեց ներկաներին և ներկայացրեց հանդիպման նպատակը, որից հետո Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, ինչպես նաև ներկա պահին պետության կողմից իրականացվող բարեփոխումները։
Հանդիպման վերջում ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչները մարզպետին և ոլորտային մասնագետներին տվեցին իրենց հուզող հարցերը, գույքագրվեցին բնակիչների կողմից բարձրացված առաջարկությունները։