Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքային հերթական այցի շրջանակներում Արգիշտի Մեխակյանն այցելեց Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ
30.01.2025
Համայնքային հերթական այցի շրջանակներում Արգիշտի Մեխակյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներ։
2022 թվականին հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 257 միլիոն ՀՀ դրամ է, որից 70% ֊ը ֆինանսավորվելու է պետական, իսկ 30% -ը համայնքային բյուջեների հաֆինանսավորմամբ։
Մանկապարտեզը 4 խմբանի է՝ նախատեսված 110 երեխայի համար:
Իրականացվել է մանկապարտեզի սեյսմակայունության բարձրացում, շենքի ամբողջական նորոգում, գազաֆիկացում, ջեռուցման համակարգի կառուցում, նոր գույքով կահավորում։
Իրականացվելու է նաև բակային հատվածների բարեկարգում, խաղահրապարակների կառուցում։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքները։
Շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը զրուցեց շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, կատարված աշխատանքների որակին, նախագծային լուծումներին, ժամկետներին: