Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգիշտի Մեխակյանն այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն և Ամբերդ բնակավայրեր

03.02.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային օրվա ընթացքում Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն և Ամբերդ բնակավայրեր:

Աղավնատուն գյուղում մարզպետը հետևել է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող մանկապարտեզի շենքի հիմանորոգման աշխատանքներին։

Ծրագրի ընդհանուր արժեքը 360,193,377 ՀՀ դրամ է, 70% պետության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Մանկապարտեզը նախատեսված է 180 սանի համար։ Կապալառուն՝ «ՍՏԱՐՏ ՔՈՆՍՏՐՈՒՔՏ» ՍՊԸ–ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ԳՐԻՏԻԳ» ՍՊԸ–ն։

Հաջորդիվ մարզպետը ծանոթացել է Ամբերդ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցման աշխատանքներին ։

Ծրագրի ընդհանուր արժեքը 115,816,000 ՀՀ դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 60%, իսկ համայնքի մասնակցությունը` 40%:

Ծրագրով նախատեսվում է անցկացնել 2400 մ երկաթբետոնյա կիսախողովակներ նոր զարգացող թաղամասում և իրականացնել 600 մ երկաթբետոնյա կիսախողովակների փոխարինում նոր, ավելի մեծ կիսախողովակներով։ Արդյունքում նախատեսվում է ոռոգել 98 հա հողատարածք, որն ընդգրկում է 105 տնային տնտեսություն։

Կապալառուն՝ «ՎԱԼ+ԱԼ» ՍՊԸ–ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Դելտաշին» ՍՊԸ–ն։

Աշխատանքների 65 %–ը կատարված են։

Համայնքային այցի ընթացքում Արգիշտի Մեխակյանը զրուցել է շինարարությունն իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ, կարևորել է պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և ընդգծել, որ ընթացող աշխատանքները գտնվում են մարզպետի աշխատակազմի և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ուշադրության ներքո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-24 17:13:44