Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
03.02.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ մասնակցությամբ աշխատակազմի ոլորտային ղեկավարների։
Խորհրդակցության ընթացքում մարզպետին է ներկայացվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը։
Այնուհետև քննարկվել են տարբեր հարցեր և խնդիրներ, որոնց վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարները Արգիշտի Մեխակյանի կողմից ստացել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։