Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել են Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի (IBRS) կողմից առաջարկվող ծրագրերը

04.02.2025

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի ներկայացուցիչների (IBRS), Արմավիրի մարզում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարարների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանը կարևորել է նման հանդիպումների միջոցով համագործակցություն սկսելու և զարգացնելու հեռանկարները՝ ընդգծելով դրանց նշանակությունը մարզի տնտեսական կյանքում։

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի գործադիր տնօրեն Տիգրան Ղազարյանը ներկայացնելով կազմակերպության պատմությունը, իրականացվող ծրագրերը՝ նշել է, որ կազմակերպությունը բիզնես կարողությունների զարգացման, ներդրումների և ֆինանսական աջակցությունների ներգրավման, ինչպես նաև արտահանման օժանդակման միջազգային հասարակական կազմակերպություն է, որը վերոնշյալ ոլորտներում ունի արդյունավետ գործունեության ավելի քան 15-ամյա փորձ։

Աշխատանքային հանդիպման ընթացքում, ի թիվս վերոնշյալի, ներկայացվել է նաև սույն թվականի ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք ԱՄՆ և ԵՄ (Ավստրիա, Չեխիա, Իտալիա) բիզնես այցերի ծրագրերը։

Հանդիպումն ամփոփվել է համագործակցության ծրագրերի շուրջ պայմանավորվածություններով և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-24 17:13:44