Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր

05.02.2025

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին։ Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ տեսչական մարմնի պատասխանատուների, մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են աշխատանքային իրավահարաբերություններին, օրենսդրությամբ սահմանված և գործատուներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև վերահսկողության ոլորտին առնչվող հարցեր։

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը, կարևորել է նման հանդիպումը՝ ընդգծելով, որ քննարկումների, համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել իրազեկվածության մակարդակը, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աշխատանքային մի շարք բացթողումներ։

Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար՝ նույնպես կարևորելով համատեղ աշխատանքը, քանզի այդ կերպ հնարավոր կլինի հստակ տեղեկանալ ներկայացվող պահանջներին, աշխատանքային օրենսդրության ոլորտին առնչվող փոփոխություններին, իրավական կարգավորումներին ու անելիքներին։

Քննարկման ընթացքում մասնակիցները բարձրացրել են աշխատանքային իրավունքների, համատեղության կարգով և արտաժամյա աշխատանքի, աշխատանքային պայմանագրերի հետ կապված տարատեսակ հարցեր։

Խորհրդակցությունից հետո մասնակիցները շրջայց են կատարել Արմավիրի բժշկական կենտրոնում, ծանոթացել առողջապահական պայմաններին, զրուցել աշխատակիցների և պացիենտների հետ՝ պատասխանելով նրանց կողմից հնչեցված հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-18 16:41:54