Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով Արաքս համայնքում է

07.02.2025

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Արաքս համայնքի Ջրառատ, Արաքս, Հայկաշեն բնակավայրեր:

Ջրառատ բնակավայրում մարզի ղեկավարը նախ այցելեց մանկապարտեզ, որտեղ իրականացվել է շենքի կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում։
2022թ․ սուբվենցիոն ծրագիր է` 195,2 մլն ՀՀ դրամ արժեքով, որը ֆինանսավորվել է 70% պետական բյուջեի և 30% համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ։

Վերանորոգվող մանկապարտեզը 1,088 քմ մակերեսով է։ Ավարտից հետո 115 սան կստանա նախադպրոցական կրթություն։
Ջրառատ գյուղում դիտարկվեց նաև մշակույթի տան վերանորոգման ծրագիրը, որը 2023 թ. սուբվենցիոն ծրագիր է` 111,2 մլն ՀՀ դրամ արժեքով։
Համաֆինանսավորումն իրականացվելու է 60% պետական և 40% համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ։ Վերանորոգվող մշակույթի տան շահառու է հանդիսանալու 3211 բնակիչ։

Երկու կառույցներում էլ շինարարական աշխատանքներն ավարտված են, այժմ իրականացվում է ներքին հարդարման աշխատանքներ։

Հաջորդիվ Արգիշտի Մեխակյանն այցելեցա նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցվող Ջրառատի միջնակարգ դպրոցի շինհրապարակ, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին, որից հետո շրջայց կատարեց գործող դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքին։

Հաջորդ կանգառն Արաքս գյուղն էր, որտեղ կառուցվել է պոմպակայան։
2023թ․ սուբվենցիոն ծրագիր է` 94,7 մլն ՀՀ դրամ արժեքով։
Ֆինանսավորումն իրականացվել է 70% պետական և 30% համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շահառուներ են հանդիսանում շուրջ 200 մարդ, 80 տնային տնտեսություն։

Հայկաշեն բնակավայրում մարզպետ Արգիշտի Մեխակյանը հետևեց գազիֆիկացման աշխատանքներին։
2024թ․ սուբվենցիոն ծրագիր է` 87,3 մլն ՀՀ դրամ արժեքով։ Ֆինանսավորումն իրականացվելու է 65% պետական, 35% համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ։
Կառուցվում է 3,422 գծմ երկարությամբ գազատար, շահառուներ են հանդիսանում 1,315 մարդ, 247 տնային տնտեսություն։

Այցելությունների ընթացքում մարզի ղեկավաը զրուցեց շինարարությունն իրականացնող ընկերությունների պատասխանատուների, շինարարների հետ` կարևորելով պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը։
Արաքս համայնքի աշխատանքային այցն ամփոփվեց ԼՂ-ից բռնի տեղահանված և Արաքս համայնքի տարբեր բնակավայրերում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին բնակավայրերի վարչական ղեկավարները, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։

Հանդիպման սկզբում Արգիշտի Մեխակյանը ողջունեց ներկաներին, որից հետո ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, ինչպես նաև ներկա պահին պետության կողմից իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման վերջում ԼՂ բռնի տեղահանված բնակիչները տվեցին իրենց հուզող հարցերը, գույքագրվեցին բնակիչների կողմից բարձրացված առաջարկությունները։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 16:15:13