Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում ներկա է գտնվել ՀՀ վաստակավոր մարզիչ Լևոն Շաղոյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին
08.02.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում փետրվարի 8-ին ներկա է գտնվել ՀՀ վաստակավոր մարզիչ Լևոն Շաղոյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին։
Մրցաշարին մասնակցում էին 300-ից ավելի մարզիկներ ՀՀ մարզերից, ինչպես նաև Չեխիայից, Լիտվայից և Վրաստանից։
Մրցաշարի վերջում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են։